00:00:00

Մերկասառույցի պատճառով Ուշիի ոլորաններում բախվել են Ford Transit-ն ու Niva-ն. վերջինս բախվել է քարերին ու հայտնվել բնակչի հողամասում. կա վիրավոր. shamshyan.com

14:49, 28 հունվար 2022 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 28-ին, ճանապարհի մերկասառուցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:40-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի  45-րդ հատածում՝ Ուշիի ոլորաններում, բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 39-ամյա  Վահագն Մարտիրոսյանի վարած Ford Transit մակնիշի և 46-ամյա Հայկ Համբարձումյանի վարած ВАЗ 2121  մակնիշի ավտոմեքենաները:
Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հայտնվել բնակչի տան հողամասում: Վթարից մեկ ժամ անց նոր միայն ճանապարհը սպասարկող ճանշինականները սկսել են ճանապարհի մշակման աշխատանքներ իրականացնել, լցնելով աղ ու ավազ ու եթե ժամանակին նշված գործողությունները կատարեին, ապա վթարը տեղի չէր ունենա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր