00:00:00

Ռուսաստանը մտադիր է շարունակել երկխոսությունը Ուկրաինայի վերաբերյալ՝ պաշտպանելով իր ազգային շահերը. ՌԴ ԱԳՆ

03:11, 28 հունվար 2022 Հասարակություն

Ռուսաստանն անկեղծորեն «կարմիր գծեր» է սահմանում և պատրաստակամություն է հայտնում քննարկել Ուկրաինայի հետ կապված խնդիրները՝ հիմնվելով իր ազգային շահերի պաշտպանության սկզբունքների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հունվարի 27-ին  լրագրողներին  ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը: «Գիտեք, որ մենք սկսած  Ռուսաստանի Դաշնության նախագահի մակարդակից, շատ հստակ արտահայտել ենք մեր դիրքորոշումը այս բոլոր հարցերի վերաբերյալ: Ավելին, ես կարծում եմ, որ առանձնահատկությունը այս հարցերում մեր քաղաքականության և դիրքորոշման մեջ այն է, որ մենք թափանցիկ ենք, այսինքն՝ բացարձակ անկեղծորեն ցույց ենք տալիս մեր «կարմիր գծերը» և երկխոսությունը շարունակելու մեր մտադրությունը: Բայց նշեմ, որ մենք վճռականորեն պաշտպանելու ենք նաև մեր ազգային դիրքորոշումները »,- ասել է Վերշինինը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր