00:00:00

ՀԱՊԿ-ն պատրաստ է օգնել Տաջիկստանին եւ Ղրղզստանին հակամարտության խաղաղ կարգավորման հարցում

02:59, 28 հունվար 2022 Հասարակություն

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հունվարի 20-ին հեռախոսազրույց է ունեցել Տաջիկստանի եւ Ղրղզստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նասրուլլո Մահմուդզոդայի և Մարատ Իմանկուլովի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը երկրների միջեւ սահմանին: Այս մասին ասված է կազմակերպության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ «Լուրջ մտահոգություն են առաջացնում սահմանին վերսկսված ռազմական բախումները, որոնց հետեւանքով վիրավորներ կան։ Տաջիկա-ղրղըզական սահմանին զինված դիմակայությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Հակամարտությունը պետք է լուծել բացառապես բանակցային սեղանի շուրջ՝ խաղաղ ճանապարհով։ Դրա համար ՀԱՊԿ-ը պատրաստ է Ղրղըզստանին ու Տաջիկստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել հակամարտության կարգավորման հարցում։ Վստահ եմ, որ ՀԱՊԿ անդամ երկու երկրների ղեկավարությունը փոխադարձ ընդունելի ուղիներ կգտնի, որպեսզի կարգավորի սահմանային այս բարդ խնդիրը»,- ասել է Զասը։ Գլխավոր քարտուղարը վստահություն է հայտնել, որ կազմակերպության երկու անդամ երկրների ղեկավարները «կգտնեն փոխընդունելի ուղիներ, որպեսզի կարգավորեն այդ բարդ սահմանային հարցը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր