00:00:00

ԱՄՆ-ն երբեք չի գնա Ասադի գլխավորած Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը. Սպիտակ տուն

01:58, 28 հունվար 2022 Հասարակություն

Ամերիկյան իշխանությունները չեն գնա Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, քանի դեռ այդ երկրի նախագահը Բաշար ալ-Ասադն է։ Այս մասին հայտարարել Է Սպիտակ տան Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի հարցերով ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրետ Մաքգուրքը՝ ելույթ ունենալով Կարնեգի հիմնադրամի առցանց սեմինարում։ «Մենք չենք աջակցում Ասադի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք երբեք չենք գնա Ասադի ռեժիմի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Մենք այս հարցում շատ պարզ էինք՝ փակ դռների հետևում և հրապարակավ հանդես գալով», - ասել է նա։ Ամերիկյան էմիսարի խոսքով՝ ԱՄՆ-ը Սիրիայում կենտրոնացած է հումանիտար հարցի, ահաբեկչության դեմ պայքարի եւ հրադադարի ռեժիմի վրա: «Մենք ցանկանում ենք պահպանել հրադադարը Սիրիայում։ Այնտեղ քաղաքացիական պատերազմում բռնության մակարդակը գտնվում է ռեկորդային ցածր մակարդակի վրա, թեեւ այն կարող է դեռեւս բարձր լինել: «․․․» Մենք հավաստիացումներ ունենք, որ Սիրիայում խոշոր ռազմական հարձակումների դարաշրջանն ավարտվել է», - հավելել է Մաքգուրքը: Նա ընդգծել է, որ «Իսլամական պետություն» եւ «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումները «բավական լուրջ սպառնալիք են»: «Ահա թե ինչու են այնտեղ գտնվում ամերիկյան զորքերը, և դա շարունակվելու է: տեղերում մեր ամերիկյան զորքերն են, եւ դա շարունակվելու է", - նշել է ԱԱԽ համակարգողը՝ խոսելով ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր