00:00:00

«Չի բացառվում՝ Քաշաթաղից տեղահանվածներից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը»․ Է․ Բաղդասարյան

00:52, 28 հունվար 2022 Հասարակություն

Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Կառավարությունը որոշել է օտարել Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք, շինությունները: Շենքում ապրում են Քաշաթաղից տեղահանվածները։ Այդտեղ ապրում է 15 ընտանիք՝ 20 չափահաս, 21 անչափահաս: Կառավարությունում նման դեպքերում առանձնապես քննարկումներ չեն լինում, ասենք՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, կամ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը միանգամից պետք է առաջարկեին, դրանք հատկացնել տեղահանվածներին և լուծել 15 ընտանիքի բնակարանի հարցը: Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։ Իսկ թե որտեղ են տեղավորվելու այդ մարդիկ, առայժմ հայտնի չէ: Ու չի բացառվում, որ նրանցից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր