00:00:00

Հայաստանը կարևորում է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը. Մհեր Գրիգորյանը՝ դեսպանին

16:04, 27 հունվար 2022 Հասարակություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Կառավարությունից հայտնում են, որ ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը կարևորել է Հայաստանի համար բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումն ու առկա առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացումը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առաջիկայում Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի կազմակերպմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարին: Քննարկվել են նաև Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցության շրջանակը և դրա ընդլայնման հնարավորությունները, այս համատեքստում փոխվարչապետը շեշտել է Հայաստանի պատրաստակամությունը աջակցելու Իրանին ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խորացման հարցում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր