00:00:00

Հայկական բանակը 97-րդ տեղում է, ադրբեջանականը՝ 63-րդ. Global Firepower Index 2022

15:09, 27 հունվար 2022 Հասարակություն

Global Firepower-ը (GFP) հրապարակել է 2022 թվականի Global Firepower Index-ը։ Հայաստանն այս ցուցակում զբաղեցրել է 97-րդ տեղը՝տեղակայվելով Իռլանդիայի (96) և Բահրեյնի (98) բանակների միջև։ Ադրբեջանն այս ցուցակում զբաղեցրել է 63-րդ տեղը 138 երկրների շարքում, ադրբեջանական բանակը գտնվում էր Խորվաթիայի և Ղազախստանի բանակների միջև։ Global Firepower Index-ը միավորում է ավելի քան 50 տարբեր ցուցանիշներ: Բացի բանակի թվաքանակից, տանկերի, նավերի,ինքնաթիռների և այլ ռազմական տեխնիկայի քանակից, այն նաև հաշվի է առնում ռազմական ոլորտի ֆինանսավորման մակարդակը, երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը, նավթամթերքի հասանելիությունը և այլ գործոններ, որոնք կարող են ազդել բանակի մարտունակության վրա: Ընդ որում, ինդեքսում հաշվի չի առնվում միջուկային զենքի գործոնը։ Տվյալները վերցված են բաց աղբյուրներից: 2022 թվականի վարկանիշը գլխավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր