00:00:00

Ոստիկանները Քասախի բնակչի ավտոմեքենայում 300 գրամից ավելի մարիխուանա են հայտնաբերել

23:42, 25 հունվար 2022 Իրավական

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները հունվարի 19-ին, ժամը 16.30-ի սահմաններում Հրազդանի կիրճից, «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել Կոտայքի մարզի Քասախ գյուղի 24-ամյա մի բնակչի, այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին դեղնականաչավուն զանգված և կաթուցիչներ, իսկ մեքենայի սրահից՝ 300 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված: Ըստ աղբյուրի՝ նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, և փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր