00:00:00

Դատախազությունը՝ Փաշինյանի հանձնարարականով․ ինչ է պարզվելու

19:56, 25 հունվար 2022 Իրավական

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրում է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արված հայտարարությունը։  Խոսքը վերաբերում է կորոնավիրուսից մահվան դեպքերի վիճակագրության ՀՀ վիճակագրական կոմիտեի և «Արմմեդ» համակարգի տարբերությանը։ Նման հանձնարարական հիշեցնենք տրվել էր նախորդ տարեվերջին՝ գործադիրի նիստում։ Այդ ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, թե «Արմեդ» համակարգը որոշ մահվան տվյալներ չի ներառել իր վիճակագրության մեջ: Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ծառայողական քննության ավարտից հետո էլ հանձնարարարել է, որ գործն ուղարկվի դատախազություն, որպեսզի եթե կա չարամտություն՝ մեղավորները պատժվեն, եթե տեխնիկական է խնդիրը, ապա դրանք վերացվեն: Գլխավոր դատախազությունից Irakanum.am-ին փոխանցեցին, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում խնդրո առարկա հարցի վերաբերյալ ուսումնասիրությունը դեռևս շարունակվում է, և հնարավոր խախտումների հայտնաբերման ու դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու դեպքում համապատասխան հաղորդագրություն կհրապարակվի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր