00:00:00

Անցած շաբաթ պարեկները Երեւանում 1270 խախտում են հայտնաբերել. 129 վարորդ եղել է ոչ սթափ

03:04, 18 հունվար 2022 Իրավական

Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Ոստիկանությունից հայտնում են, որ հունվարի 9-ից 16-ն իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1270 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 199 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 129, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 250 անձ։ 102 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 8-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 2-ը՝ առանց համարանիշերի, 53-ը՝ ստանդարտին չհամապատասխանող հաշվառման համարանիշերով, 28-ը՝ անընթեռնելի համարանիշերով, 127-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի։ Բացի այդ, պարեկները հայտնաբերել են 4 հետախուզվողի, ինչպես և կասկածանքով ոստիկանության ԵՔՎ տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկել 24 անձի՝ բացահայտելով հանցագործության դեպքեր։ Հասարակական կարգի պահպանմանն ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները կրում են ամենօրյա բնույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր