Այսօր՝ հունվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնավան գյուղի վարչական տարածքում գտնվող «Կախանովի» ջրանցքը ավտոմեքենա է ընկել և կան կասկածներ, որ տուժածներ կան:
Փրկարարներն ու ոստիկանները պարզել են, որ Եղեգնավան գյուղի Ազատության փողոցի թիվ 1 տան մոտ, դեռևս չբացահայտված հանգամանքներում, 68-ամյա Գարուշ Ս.-ն, Opel Astra մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրանցքում: