00:00:00

Ավտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին. ինչ-որ քաղաքացիներ փորձում էին «ռազբորկա» անել

22:52, 13 հունվար 2022 Իրավական

Այսօր՝ հունվարի 13-ին, ավտովթար  է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ «Արծվի թևեր»-ի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 20-ամյա Արման Թովմասյանի վարած Infiniti մակնիշի, Երևանի բնակիչ, 48-ամյա Վաչիկ Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի և Երևայի բնակիչ, 76-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից  հսայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Դեպքի վայրում Infiniti և Nissan X-Trail մեքենաների վարորդների համար դեպքի վայր ժամանած քաղաքացիները փորձում էին  «ռազբորկա» անել, մի պահ սկսեցին իրար նկատմամբ ցուցաբերել անհարգալից վերաբերմունք, քաշքշել, սակայն ճանապարհային ոստիկանների կողմից հետագա զարգացումները կանխվեցին: Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր