00:00:00

Հանցագործության մասին հաղորդում՝ ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին

19:48, 11 հունվար 2022 Իրավական

Նաիրի Հոխիկյանն իր էջում գրում է․ «Ատելություն ու կեղծիք տարածող ֆեյքերի բացահայտման մեկնարկը տրված է․ Ինչպես մի քանի օր առաջ խոստացել էի, բացահայտել ենք մի շարք ֆեյք էջերի հեղինակների, որոնք հայ հանրության մեջ տարածում են ատելություն, թշնամանք ու կեղծ տեղեկություններ։ ՀՀ գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին հաղորդում եմ ներկայացնելու հանցագործության մասին, որտեղ մանրամասն նշված են ֆեյք էջերի հեղինակների անուն, ազգանունները, բնակության հասցեները, գործունեությունը և ատելություն, թշնամանք ու հայհոյանք պարունակող հրապարակումները։ Կախված նշածս պետական մարմինների արձագանքից և քրեական գործի հարուցումից, հանցագործներին կալանավորելու որոշումից՝ նաև հանրության համար կհրապարակեմ ֆեյքերի հեղինակների անունները։ Այս պահին կարող եմ ասել, որ բացահայտված ֆեյքերը զբաղված են Նիկոլ Փաշինյանի քարոզչությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր