00:00:00

Արման Թաթոյանը այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր

22:09, 10 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ղազախստանում իրադարձությունների հետ կապված այսօր Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատար Էլվիրա Ազիմովայի հետ քննարկել է հայ համայնքի իրավունքներին առնչվող հարցեր։ Այս մասին տեղեկացանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ֆեյսբուքյան էջից։ «Արման Թաթոյանը նախորդ մի քանի օրերի ընթացքում ևս կապի մեջ է եղել, իսկ այսօր տեղի ունեցած լրացուցիչ հեռախոսային խոսակցության ժամանակ Ղազախստանի գործընկերը նշել է, որ մեր հայրենակիցների հետ կապված հարցերը շարունակում են լինել իր անմիջական ուշադրության ներքո, պատրաստակամություն է հայտնել ցուցաբերել լիարժեք աջակցություն անհրաժեշտ ցանկացած դեպքում։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը հեռախոսազրույցի ժամանակ ցավակցություն է հայտնել Ղազախստանի մարդու իրավունքների հանձնակատարին երկրում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ զոհվածների համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր