00:00:00

Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի մամլո քարտուղար

21:24, 10 հունվար 2022 Հասարակություն

Հայաստանի փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը ստորագրել է 2022 թվականի իր առաջին երկու որոշումները, համաձայն որոնց նա այսուհետ նոր մամուլի քարտուղար է ունենալու։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ Առաջին որոշումով Նժդեհ Հովսեփյանն ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մամուլի քարտուղարի պաշտոնից, իսկ երկրորդով Լուսինե Մարտիրոսյանը նշանակվել է նույն պաշտոնում։ Նժդեհ Հովսեփյանը նշանակվել էր մամուլի քարտուղարի պաշտոնում դեռևս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պաշտոնավարման ժամանակ՝ 2021-ի հունվարին։ Լուսինե Մարտիրոսյանը աշխատել է որպես արդարադատության նախարարի մամուլի խոսնակ 2012-ի, դեռևս նախարար Հրայր Թովմասյանի պաշտոնավարման օրոք։ Այնուհետև աշխատել է նաև Հովհաննես Մանուկյանի, Արփինե Հովհաննիսյանի, Դավիթ Հարությունյանի, Արտակ Զեյնալյանի Ռուստամ Բադասյանի ու Կարեն Անդրեասյանի ղեկավարությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր