00:00:00

Ալմաթիում ևս մեկ բարձրաստիճան ոստիկան է մահացած հայտնաբերվել

18:24, 10 հունվար 2022 Հասարակություն

Ալմաթիում մահացել է Ղազախստանի Թուրքսիբսկի շրջանի ոստիկանական վարչության փոխղեկավար, գնդապետ Թանաթ Նազանովը: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին տեղեկությունը հաստատել են Քաղաքային ոստիկանության մամուլի ծառայությունից: Պաշտոնական տեղեկություններով՝ Նազանովի մոտ սրտի կաթված է տեղի ունեցել, և նա մահացել է աշխատավայրում: Ոստիկանությունից հայտնել են, որ գնդապետը ողջ կյանքում աշխատել է օպերատիվ ստորաբաժանումներում, ավելի վաղ ղեկավարել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ղազախստանում ինքնասպան է եղել Ժամբիլի մարզի ոստիկանության բաժնի պետ, 59-ամյա գեներալ Ժանաթ Սուլեյմենովը: Երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին նրա դեմ քրեական գործ էր հարուցվել: Այսօր ավելի վաղ Նուր-Սուլթանի իր տան բակում մահացած են հայտնաբերել Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի գլնդապետ Ազամատ Իբրաևին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր