00:00:00

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Արզնիի ձորում ջրի հոսքի պատճառով քարաթափում է տեղի ունեցել. Կա փլուզման վտանգ

22:52, 08 հունվար 2022 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին  հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 13:5-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհին քարաթափում է տեղի ունեցել, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է միակողմանի: Պարզվել է, որ  ջրի հոսքի հետևանքով տեղի է ունեցել քարաթափում: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան: Տեղում  ծառայություն են կատարում  ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ժամանել են նաև Կոտայքի մարզպետարանի և ճանապարհը սպասարկող ընկերության ներկայացուցիչները, ովքեր տրակտորով ճանապարհին թափված քարերը հեռացնում են, սակայն խնդիրը դրանով լուծված պետք չէ համարել, որովհետև կա վտանգ, որ ամեն պահի հնարավոր է՝ փլուզում տեղի ուենա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր