00:00:00

ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից հայ զինվորականները տեղափոխվել են Ղազախստան

20:54, 08 հունվար 2022 Հասարակություն

Ռուսաստանի Դաշնության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավարտել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմից հայ զինվորականների տեղափոխումը Ղազախստան, այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «Ավարտել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերից Հայաստանի զինված ուժերի կազմից զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ զինծառայողները Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանից ՌԴ օդատիեզերական ուժերի «Իլ-76» ռազմատրանսպորտային ինքնաթիռներով են տեղափոխվել Ղազախստանում Ալմաթիի օդանավակայան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր