00:00:00

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով 16 568 վարակված է հայտնաբերվել

20:16, 08 հունվար 2022 Հասարակություն

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 16 568-ով՝ հասնելով 10 634 603-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել է նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Հարաբերական առումով վարակվածների թվի աճը կազմել է 0,16%։ Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ այս պահին բուժվող պացիենտների թիվը Ռուսաստանում նվազել է՝ հասնելով 653 042-ի, վկայում են շտաբի տվյալները։ Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրում ավելացել է 20 449-ով՝ հասնելով 9 666 161-ի, հայտնել է դաշնային օպերատիվ շտաբը։ Կորոնավիրուսի հետեւանքով մահացությունների թիվը Ռուսաստանում մեկ օրում ավելացել է 796-ով՝ նախորդ օրվա 787-ի դիմաց՝ հասնելով 315,400-ի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր