00:00:00

Ճանապարհը չզիջելու պատճառով դանակահարել էր վարորդին. Արթիկի ոստիկանների բացահայտումը

18:13, 08 հունվար 2022 Իրավական

Հունվարի 3-ին Արթիկ քաղաքի ավտոկայանին հարակից տարածքում մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով առաջացած վիճաբանության ընթացքում վարորդներից մեկը դանակահարել էր մյուսին։ Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Այդ մասին ոստիկանության Արթիկի բաժնում ահազանգ ստացվեց գիշերը, ժամը 1.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումներով Արթիկի քրեական հետախույզներին հաջողվեց պարզել, որ մեքենայի ճանապարհը չզիջելու պատճառով ծագած վիճաբանության ժամանակ տուժողին դանակահարել է Արթիկ քաղաքի Տուֆագործների փողոցի 32-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը, լուսադեմին, կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արթիկի բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն՝ նշելով, որ դանակը գցել է դիտահորը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Հանգամանքները քննությամբ պարզվում են: https://www.youtube.com/watch?v=eO7cjhxmdiY

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր