00:00:00

«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ

14:47, 08 հունվար 2022 Իրավական

2022 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել հնարավոր ներնետման մասին: Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ ահազանգից անմիջապես հետո հիմնարկի ծառայողներն իրականացված տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերել են կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 26,61 գրամ քաշով դեղնականաչավուն զանգվածներ, բջջային հեռախոս, մեկ զույգ ականջակալ և USB լար: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակավել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր