00:00:00

Անվանվել են տարածաշրջանները, որտեղ 2022 թվականին կարող են ռազմական հակամարտություններ բռնկվել

02:58, 08 հունվար 2022 Հասարակություն

2022 թվականին Ուկրաինան, Իրանը եւ Թայվանը կարող են դառնալ այն շրջանները, որտեղ լայնածավալ ռազմական հակամարտություններ կարող են սկսվել։ Այս մասին Le Monde-ում կարծիք է հայտնել ֆրանսիացի լրագրող Ալեն Ֆրաշոնը։ Հենց այս հերթականությամբ, ըստ հեղինակի, համաշխարհային առաջնորդները պետք է դասակարգեն պոտենցիալ հակամարտության սպառնալիքը։ Խոսելով Ուկրաինայի մասին՝ Ֆրաշոնը նշել է, որ իրավիճակի վատթարացման առանցքային գործոն է լինելու Սպիտակ տան կողմից անվտանգության եւ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի չընդլայնման վերաբերյալ Մոսկվայի առաջարկները ընդունելուց հրաժարվելը։ Միաժամանակ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ըստ հոդվածագրի, պատրաստակամություն է հայտնել «գնալ Կիեւ» եւ ենթարկել ողջ երկիրը։ «Նա նախօրոք հոգ է տարել իր երկրի ռազմական հզորության ցուցադրման մասին՝ գերժամանակակից հրթիռային համակարգեր, կործանարար կարողություններ տիեզերքում, լայնածավալ զորավարժություններ Ուկրաինայի սահմաններին… Պուտինը ցանկանում է նոր «անվտանգության ճարտարապետություն Եվրոպայում»։ ՆԱՏՕ-ն ստիպված է փակել իր դռները ցանկացած նոր անդամների համար»,-ասել է Ֆրաշոնը: Իրանը պայթյունավտանգ տարածաշրջան է մի շարք պատճառներով։ Տարեսկզբին, ինչպես գրում է Ֆրաշոնը, երկիրը հասել է ուրանի հարստացման 60% մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս միջուկային զենք ստեղծել։ Միեւնույն ժամանակ, Իրանի եւ արեւմտյան երկրների համար գնալով դժվարանում է փոխզիջման գնալ, ինչը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետեւանքների։ Թայվանում հակամարտություն կարող է սկսվել՝ կապված սահմանների մոտ Չինաստանի ռազմածովային զորավարժությունների հաճախականության հետ։ Ըստ լրագրողի՝ կղզու ռազմական անեքսիայի հավանականությունը մեծանում է այս հարցում Վաշինգտոնի ոչ միանշանակ դիրքորոշման պատճառով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր