00:00:00

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար թույլտվություն է ձեռք բերել

02:06, 08 հունվար 2022 Հասարակություն

Մշակվում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման համար Արփա գետից 41.3 լ/վ ջրաքանակով արդյունաբերական նպատակով ջրառի նոր ջրօգտագործման թույլտվության նախագիծը: Այս մասին տեղեկանում ենք Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքից: Փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2022թ. հունվարի 11-ին ժամը 16:00-ին՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ հասցեում: Փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին հնարավոր է ծանոթանալ աշխատանքային օրերին ժամը 17-18-ն ընկած ժամանակահտվածում՝ դիմելով Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին: Հիշեցնենք, որ 2021թ. ընկերությունը կրկին դիմել էր Շրջակա միջավայրի նախարարություն՝ նույն ծավալով ջրօգտագործման թույտվություն ստանալու ակնկալիքով, սակայն այդ հայտը մերժվել էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր