00:00:00

Ալմաթիի բակերից մեկում պայթյուններ են որոտացել

00:59, 08 հունվար 2022 Հասարակություն

Ալմաթիի Տուրկսիբի շրջանի բակերից մեկում երեք պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «Sputnik Ղազախստանը»՝ վկայակոչելով իր թղթակցուհուն։ Լրագրողի խոսքով՝ պայթյունները տեղի են ունեցել Տոլստոյի-Չերնիշեւսկու փողոցների հատման մասում։ Նա հավելել է, որ ինքը չի տեսել պայթյունները, բայց լսել է, որ բակում մարդիկ են սկսել վազել։ Նա փակել է շերտավարագույրները, հեռացել պատուհանից և անջատել լույսը։ Նա հավելել է, որ պայթյուններից հետո օդում կտրուկ քիմիական հոտ է առաջացել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր