00:00:00

Ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր

23:00, 07 հունվար 2022 Իրավական

2021 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանությունում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 7 նիստ, որոնց ընթացքում քննարկվել են ոստիկանության 29 ծառայողների վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 28 նյութ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։ «Քննարկման արդյունքներով, ՀՀ ոստիկանության պետի հրամաններով ոստիկանության 27 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր: Մասնավորապես՝ 1 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 6 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», իսկ 20-ն ազատվել են ՀՀ ոստիկանությունում ծառայությունից: Միաժամանակ որոշվել է ոստիկանության 2 ծառայողի ազատել կարգապահական պատասխանատվությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր