00:00:00

Սուրբ պատարագ է մատուցվել Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում

03:26, 07 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 6-ին Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով Սուրբ պատարագ է մատուցվել Էրբիլի հայկական Սուրբ խաչ եկեղեցում։
Պատարագին ներկա էին Իրաքյան Քուրդիստանի ռեգիոնալ կառավարության ներկայացուցիչները, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը, հյուպատոսության անձնակազմը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները։
Նույն օրը Իրաքյան Քուրդիստանի արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Սաֆին Դեզային ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ շնորհավորել է հայ համայնքին, ինչպես նաև համայն հայությանը Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր