00:00:00

Ադրբեջանը կմասնակցի ՀԱՊԿ երկու զորավարժությունների

02:49, 07 հունվար 2022 Հասարակություն

Ադրբեջանցի զինծառայողները 2022 թվականին կմասնակցեն ավելի քան 30 միջազգային վարժանքների և մրցումների, հաղորդում է Sputnik Ադրբեջանը։ Դրանցից են «Հավերժություն – 2022», «EFES – 2022», «Անխախտելի եղբայրություն – 2022», «Ձմեռային զորավարժություններ – 2022» և «Միջազգային բանակային խաղեր – 2022»։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ այս զորավարժություններին մասնակցելը դրական ազդեցություն կունենա ադրբեջանցի զինվորականների գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման վրա։ Նշենք, որ «Անխախտելի եղբայրությունը» ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի վարժանքներից է, իսկ «Միջազգային բանակային խաղերը»՝ համալիր միջազգային մրցումներ են ՀԱՊԿ երկրների զինված ուժերի ստորաբաժանումների միջև։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր