00:00:00

Մենք գիտենք, թե ինչ է նշանակում «պատերազմի երեխա» լինել. Արա Աբրահամյան

22:19, 06 հունվար 2022 Հասարակություն

Մաղթում եմ, որ բոլորս հավատանք ինքներս մեզ, մեր ուժերին, սիրենք ու հավատանք Հայաստանին և, իհարկե', Ռուսաստանին. Արա Աբրահամյանը՝ «Նոյան տապանի» հետ զրույցում. -Մենք ձեզ հետ զրուցում ենք նոր տարվա՝ 2022 թվականի նախաշեմին. Ի՞նչ կմաղթեք մեր ընթերցողներին, Ռուսաստանի և Հայաստանի հայրենակիցներին: -Նոր տարին ամենասիրված տոներից մեկն է. Նոր տարուն բոլորս սպասում ենք հրաշքների իրականացման, դեպի լավը տանող փոփոխությունների, բարության՝ այն ամենն, ինչ այսօր այդքան պակասում է մեր հասարակությանը։ Բոլորը պետք է համաներում հայտարարեն միմյանց, ներեն վիրավորանքները և չունենան ատելություն միմյանց նկատմամբ։ Կյանքը լի է հրաշքներով, երբ հավատ կա հոգու մեջ, և ամենակարևոր կախարդանքը կայանում է նրանում, որ մենք ինքներս կարող ենք հրաշքներ գործել: Օրինակ, Ռուսաստանի հայերի միությունն ամեն տարի Ամանորի նախաշեմին իրական տոն է կազմակերպում սոցիալապես անապահով երեխաների համար Հայաստանում, Ռուսաստանում, իսկ վերջին տարիներին նաև՝ Դոնեցկում և Լուգանսկում։ Մենք գիտենք, թե ինչ է նշանակում «պատերազմի երեխա» լինել և հասկանում ենք, որ, չնայած ամեն ինչին, նրանք հավատում են հեքիաթին և սպասում են հրաշքի։ Այդ պատճառով էլ Ամանորին ընդառաջ Ռուսաստանի հայերի միության նվերներով լի բեռնատարներն ուղղարկվում են Հայաստան, Արցախ, Դոնեցկ և Լուգանսկ, Մոսկվա և այլ քաղաքներ: Ինչպես նախորդ տարիներին, տեղի կունենան ամանորյա ներկայացումներ և ներկայացումներ մանկատների և գիշերօթիկ հաստատությունների երեխաների համար։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս տեղի կունենան ամանորյա բեմադրություններ և ներկայացումներ՝ մանկատների և գիշերօթիկ հաստատությունների երեխաների համար։ Մաղթում եմ, որ բոլորը ոչ միայն ապրեն բարության հանդեպ հավատով, այլև ստեղծեն իրենց՝ թեկուզ փոքր, բայց հրաշքը նրանց համար, ովքեր ունեն օգնության կարիք, ովքեր միայնակ են ու տխուր տոնական այս օրերին։ Թող 2022 թվականը լինի խաղաղության, բարության և համախմբման տարի։ ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ!

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր