00:00:00

Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ․ Արմեն Սարգսյան

14:36, 06 հունվար 2022 Հասարակություն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ   «Սիրելի՛ հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Հիսուս Քրիստոսի Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ:   Խաղաղություն ավետող Սուրբ Ծննդյան այս տոնին մենք բարեմաղթանքներ ենք հղում, հույս, հավատ, սեր փոխանցում միմյանց և միաժամանակ, ջերմությամբ և աղոթքով հիշում նրանց, ովքեր մեզ հետ չեն: Այս տոնը մեզ վերստին հորդորում է օգնել ու սատարել, հարգել և սրտացավ լինել միմյանց հանդեպ, Ընտանիքի հանդեպ, Օջախի հանդեպ, Հայրենիքի հանդեպ:   Թող ձեր սրտերն ու տները լցվեն խաղաղությամբ, բարությամբ, ուրախությամբ, հանգստությամբ և ջերմությամբ: Մաղթում եմ բոլորիդ, ձեր ընտանիքներին և հարազատներին առողջություն, երջանկություն և ամենայն բարիք»։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր