00:00:00

Ղրղզստանի, ՌԴ-ի, ՀՀ-ի եւ Ղազախստանի ղեկավարները քննարկել են Ղազախստանում ստեղծված իրավիճակը

13:49, 06 հունվար 2022 Հասարակություն

Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը Ղազախստանի նախագահի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների հետ քննարկել է Ղազախստանում ստեղծված իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ղրղզստանի պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Նախագահը մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ։ Երկրի ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Երկրների ղեկավարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում տիրող իրավիճակը»,- ​​ասվում է ուղերձում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր