00:00:00

ՀԱՊԿ-ը խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստան՝ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով. Փաշինյան

13:14, 06 հունվար 2022 Հասարակություն

ՀԱՊԿ-ը հավաքական խաղաղապահ ուժեր կուղարկի Ղազախստանի Հանրապետություն՝ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով: Այս մասին ֆեյսբուքյն իր էջում գրել է ՀՀ վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, գրել է․ «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաեւի դիմումի հիման վրա եւ Ղազախստանի ազգային անվտանգությանը եւ ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն որոշում է կայացրել սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի հանրապետություն ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր՝ այդ երկրում իրավիճակի կայունացման եւ կարգավորման նպատակով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր