00:00:00

Պետական գույքի կառավարման կոմիտեն նոր նախագահ ունի

22:27, 05 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Առնակ Ավետիսյանին Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Առնակ Ավետիսյանին նշանակել Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ»,- նշված է վարչապետի որոշման մեջ: Նշենք, որ մարտի 17-ին Առնակ Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, նախքան դա Ավետիսյանը 2018թ. մինչև 2021թ. մարտի 16-ը աշխատել է Կոտայքի մարզպետի տեղակալի պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր