00:00:00

Ալմաթիում զանգվածային անկարգությունների հետևանքով տուժել է 190 մարդ

19:36, 05 հունվար 2022 Հասարակություն

Ալմաթիի բուժհիմնարկներ դիմել է 190 մարդ՝ քաղաքում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով: Հունվարի 5-ին այդ մասին հայտնել է մեգապոլիսի Հանրային առողջապահության վարչության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Բուժհիմնարկներ է դիմել 190 մարդ, նրանցից 150-ը՝ շտապօգնության միջոցով, 40-ը՝ ինքնուրույն: Հոսպիտալացվել է 40 մարդ, այդ թվում՝ վերակենդանացման բաժանմունքում է գտնվում յոթ տուժած, նրանցից չորսը՝ ոստիկանության աշխատակից»,- ասված է հաղորդագրության մեջ: Ընդամենը, գերատեսչության տվյալներով, տուժածների թվում են 137 ոստիկան և 53 քաղաքացիական անձ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր