Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը չպատասխանեց հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն իր ամանորյա ուղերձում անդրադարձ չկատարեց Բաքվում պահվող հայ ռազմագերիներին:
«Ճիշտ կլինի հարցը վարչապետի աշխատակազմին ուղղել: Սա նույնիսկ քաղաքական թիմի պատասխանատուի հարց չէ: Ելույթն իր մեջ ուներ բազմաթիվ կարևոր ուղերձներ, և ես կարծում եմ, որ պետք է կենտրոնանալ այն բոլոր կարևոր մաղթանքներին ու սպասումներին, որ վարչապետն առաջացրեց»,-ասաց նախարարը:
Դիտարկմանը՝ քանի որ ելույթում գերիների մասին խոսք չկար, նրանց վրա պետք չէ՞ կենտրոնանալ, Կարեն Անդրեասյանն ասաց, որ այդ հարցը շատ կարևոր է, և նրանք բոլորն այդ ուղղությամբ աշխատում են: