00:00:00

Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022-ը Շուշիի տարի հռչակելու մասին

18:35, 05 հունվար 2022 Հասարակություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2022 թվականը Շուշիի տարի հռչակելու մասին։ Այս մասին ասված է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ Նախարարների կաբինետին հանձնարարվել է մշակել և իրականացնել «Շուշիի տարվա» հետ կապված գործողությունների ծրագիր։Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր