00:00:00

Հայաստանում գրիպով եւ ՍՇՎ-ով 592 պացիենտ է հոսպիտալացված, 13-ը վերակենդանացման բաժանմունքում են

18:21, 05 հունվար 2022 Հասարակություն

Հունվարի 4-ի դրությամբ, Հայաստանի բժշկական կենտրոններում գրիպով եւ ՍՇՎ-ով 592 պացիենտ է հոսպիտալացված, որոնց 94 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են: 13 պացիենտ վերակենդանացման բաժնում են գտնվում, որոնց մեծամասնությունը 0-5 տարեկան երեխաներ են, որոնք շատ ավելի ծանր են տանում հիվանդությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Մասնագետի խոսքով՝ 2021 թվականի գրիպի սեզոնի 52-րդ շաբաթում հիվանդացությունը նվազել է 1.4 անգամ, բայց իրավիճակը երկրում դեռ կայուն չի՝ հիվանդացությունը շեմից բարձր է 2 անգամ: Հիվանդացությունը, մասնագետի խոսքով, այդ պահին ավելի բարձր է Արարատի եւ Տավուշի մարզերում, իսկ մնացած մարզերում եւ Երեւանում գրանցվում է գրիպի վիրուսի տարածման միջին ինտենսիվություն: Ինչպես իր հերթին նշեց ՀՀ առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհադատու Սերգեյ Սարգսյանը, մի կողմից, դպրոցներում արձակուրդները դրական ազդեցություն ունեցան հիվանդացության վրա եւ նվազեցրեցին այն: Բայց մյուս կողմից, մարդիկ սկսեցին գրիպով վարակվել ամանորյա տոների կապակցությամբ կատարված այցելությունների ժամանակ: Մասնագետի խոսքով, այժմ Հայաստանում գրիպի A H3N2 տեսակն է շրջանառում, որը վտանգավոր է մինչեւ 5 տարեկան երեխաների համար: Ամենափոքր պացիենտը, ով այժմ գտնվում է հիվանդանոցում, 44 օրական երեխա է: Այս տեսակի գրիպով վարակված երեխաների մոտ հաճախ նկատվում է բարձր ջերմություն, ականջի բորբոքում, կան նաեւ թոքաբորբի դեպքեր: Գրիպը, մասնագետի խոսքով, առավել վտանգավոր է այլ հիվանդություններ ունեցող երեխաների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր