00:00:00

ՆԱՏՕ երկրների ԱԳՆ ղեկավարները տեսակոնֆերանս կանցկացնեն Ռուսաստանի հետ հանդիպման նախօրեին

03:52, 05 հունվար 2022 Հասարակություն

ՆԱՏՕ 30 երկրների արտաքին գործերի նախարարները տեսակոնֆերանս կանցկացնեն։ Նախատեսվում է քննարկել Ռուսաստանի ռազմական ակտիվությունը Ուկրաինայի սահմանների մոտ, ինչպես նաեւ դիրքորոշում հայտնել Մոսկվայի անվտանգության ոլորտին վերաբերող պահանջների առնչությամբ։ Այս մասին դաշինքի մամուլի ծառայությունը տեղեկացրել է երեքշաբթի, հունվարի 4-ին, հաղորդում է «Немецкая волна»-ն։ Հունվարի 12-ին առաջին անգամ երկուսուկես տարվա ընթացքում տեղի կունենա Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի նիստ դեսպանների մակարդակով։ Դաշինքում կարծում են, որ Մոսկվան հատուկ է սրում իրավիճակը Ուկրաինայի հետ սահմանին, որպեսզի հնարավոր ներխուժման սպառնալիքը ՆԱՏՕ-ին դրդի զիջումների։ Ռուսաստանը ՆԱՏՕ-ից պահանջում է հրաժարվել ռազմական ակտիվությունից նախկին հետխորհրդային պետությունների տարածքում եւ հետագա ընդլայնումից դեպի արեւելք, ինչպես նաեւ դաշինքին Ուկրաինայի անդամակցությունից։ ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը վերջին ժամանակներս քանիցս ընդգծել է, որ դաշինքը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին, բայց թույլ չի տա Մոսկվային թելադրել՝ ում ընդունել դաշինքում, ում՝ ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր