00:00:00

ՀՀ մտնող բեռնատարների համար տուրքերի նոր համակարգ կգործի. Սանոսյանը մանրամասներ հայտնեց. «Sputnik Արմենիա»

03:33, 05 հունվար 2022 Հասարակություն

Հայաստանի կառավարությունը մտադիր է փոխել երկիր մուտք գործող բեռնատարներից տուրքերի գանձման համակարգը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Սա ընդհանուր պրոցես է` միայն Իրանից տեղափոխվող բեռների հետ չէ կապված։ Հայաստանը որոշակի միջազգային պարտավորություններ ունի, եւ այդ շրջանակներում քննարկումներ կան օրենսդրական նախաձեռնություն ծավալելու։ Այն դեռ ավարտական տեսքի չի բերվել»,–ասել է Սանոսյանը։ Նա հայտնել է` փոփոխության էությունն այն է, որ եթե հիմա բեռնատարների մուտքի համար է վճար սահմանված, ապա նախատեսում են սահմանել տուրք բեռի քաշի եւ մեքենայի` մեր երկրում վարած կիլոմետրի համար։ Նման համակարգ, ըստ նախարարի, մի շարք երկրներում է գործում։ Սանոսյանը նշել է` սա, մի կողմից, կարծես արդարացի է, մյուս կողմից կա խնդիր` այս դաշտում պետք է հայտնվեն նաեւ տեղական, ներքին բեռնափոխադրումները։ «Այս հարցը դեռ քննարկման փուլում է, մենք կլսենք նաեւ մեր գործընկերների կարծիքը եւ նոր որոշում կկայացնենք»,–ասել է նախարարը։ Ավելի վաղ Սանոսյանն այս հարցը քննարկել էր Իրանի մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆիի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալության ժամանակ, երբ իրանական կողմը բարձրացրել է իրանցի բեռնատարներից գանձվող ֆիքսված գումարի հարցը։ Իր հերթին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Իրանը քննարկում են երկկողմ տրանսպորտային փոխադրումների ազատականացման հարցը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր