00:00:00

Նոր տարի՝ նոր վախեր․ Փաշինյանի կորտեժը կաթվածահար է արել Երևան–Գյումրի մայրուղու երթևեկությունը. video

02:16, 05 հունվար 2022 Հասարակություն

Այսօր՝ հունվարի 4–ին, Նիկոլ Փաշինյանը Գյումրիում մասնակցել է Հայաստանի մաքսային ծառայության 30-ամյակին նվիրված միջոցառմանը: Փաշինյանը Գյումրի է ուղևորվել մի քանի հարյուր ոստիկանների ուղեկցությամբ, 15–20 ավտոմեքենաներ ներառող ավտոշարասյունով։ Իշխանական կորտեժը առջևից և հետևից ուղեկցվել է ոստիկանական տասնյակ մեքենաներով։ Ոստիկանությունը Երևան–Գյումրի` Մ1 միջպետական նշանակության ճանապարհի երթևեկությունը կաթվածահար է արել, որպեսզի Փաշինյանի ավտոշարասյունը անխոչընդոտ երթևեկի։ Քաղաքացին մեզ պատմեց, որ ոստիկանության ծառայողները Փաշինյանի կորտեժի անցնելուց 40–60 րոպե առաջ սկսել են կանգնեցնել երթևեկող մեքենաները, զննել են որոշ մեքենաներ։ Նշենք, որ Հայաստանի նախկին ղեկավարների օրոք նման մասշտաբների պահպանություն չի իրականացվել, նման ծավալների անվտանգության միջոցառումներ չեն ձեռնարկվել, ղեկավարներին ներհայաստանյան այցերի ժամանակ հարյուրավոր ոստիկաններ չեն ուղեկցել, նրանք տասնյակ մեքենաներով ավտոշարասյունով չեն տեղափոխվել։ Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը շարունակում է սարսափների մեջ ապրել, իսկ Նոր տարին, կարծես, նոր վախեր է բերել Փաշինյանին։ Տեսանյութում՝ Փաշինյանի ավտոշարասյունն է։ Կադրից դուրս են մնացել ավտոշարասյան առջևից և հետևից ընթացող ոստիկանական մեքենաները։ https://www.youtube.com/watch?v=3TFgfPAknNE

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր