00:00:00

Մանդատից հրաժարված Սերգեյ Մովսիսյանն ու Սեդրակ Թևոնյանը նոր պաշտոն կստանան

01:41, 05 հունվար 2022 Հասարակություն

Քիչ առաջ ArmLur.am-ը հայտնել է, որ Ազգային ժողովի ՔՊ-ական 2 պատգամավորներ վայր են դրել մանդատները: Նրանք են Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը: ArmLur.am-ի տեղեկություններով Սերգեյ Մովսիսյանն ու Սեդրակ Թևոնյանը օրենսդիր մարմնից կտեղափոխվեն գործադիր մարմին: Մովսիսյանը կնշանակվի Արագածոտնի մարզպետ, իսկ Թևոնյանը՝ Արարատի մարզպետ: Այսպիսով, Սեդրակ Թևոնյանը կփոխարինի հորը՝ Արարատի ներկայիս մարզպետ Ռազմիկ Թևոնյանին: Հավելենք, որ ամիսներ առաջ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել մարզպետի պաշտոնից, սակայն հետ էր վերցրել հրաժարականի դիմումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր