00:00:00

Ժամկետային զինծառայողին մահացու հրազենային վիրավորում հասցնելու համար կալանավորվել է համածառայակիցը

15:13, 04 հունվար 2022 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Մովսես Թադևոսյանի մահվան հանգամանքները: Նախնական տեղեկություններով 2021թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10:50-ի սահմաններում, մարտական դիրքում, աջ հոնքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել շարքային Մովսես Արամայիսի Թադևոսյանը, ով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Թադևոսյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել համածառայակիցը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր