00:00:00

Դանակով, քարով և օղու կոտրած շշով հարվածներ էին հասցրել տղամարդուն. կասկածյալներից մեկը կին է

23:30, 03 հունվար 2022 Իրավական

Նախօրեին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզում. 2 երիտասարդ, նրանցից մեկը կին, դանակով, քարով և օղու կոտրած շշով հարվածներ էին հասցրել տղամարդուն ու վնասվածքներ պատճառել: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունվարի 2-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Մասիսի բաժնում դանակահարության վերաբերյալ ահազանգ է ստացվել։ Ժամը 04.30-ին հիվանդանոցից հայտնել են, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, աջակողմյան հեմաթորաքս, աջ թոքի սալջարդ, կրծքավանդակի ձախ կեսի, պարանոցի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 34-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Մասիսի ոստիկանները պարզվել են, որ ժամը 03.00-ի սահմաններում, կենցաղային հարցի շուրջ վիճաբանել են տուժածը և 34-ամյա երկու քաղաքացի, որոնցից մեկը՝ կին։ Վիճաբանության ընթացքում կինը իր մոտ եղած դանակով, իսկ տղամարդը՝ քարով և օղու կոտրած շշով, հարվածներ են հասցրել տուժածի մարմնին` պատճառելով վնասվածքներ: Ժամը 04.50-ին 34-ամյա կինն ու տղամարդը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մասիսի բաժին և տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր