00:00:00

Երթուղայինի վարորդին ծեծելու գործն ուղարկվել է դատարան

00:21, 04 հունվար 2022 Իրավական

Երևանի թիվ 4 երթուղայինի վարորդին ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործն ուղարկվել դատարան: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Արսեն Մանուկյանը 2021 թվականի մայիսի 27-ին ժամը 11:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բաղրամյան 1 հասցեում գտնվող, ընդհանուր տրանսպորտային միջոցների համար նախատեսված ավտոկանգառում՝ «Ֆրանսիայի հրապարակ»-ի հարակից տարածքում, «Գազել» մակնիշի, երթուղային թիվ 4 ավտոմեքենան արագ վարելու և Բաղրամյան փողոցով ընթացող, գործով ինքնությունը չպարզված հասարակական օգտագործման տրանսպորտային միջոցի վարորդի հետ ծագած վիճաբանությանը միջամտելու և դրա կապակցությամբ արված դիտողության պատճառով վիճաբանել է Քաջիկ Գևորգյանի հետ: Վիճաբանության ժամանակ Մանուկյանը, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել է մյուս մեքենային եւ ծեծել Քաջիկ Գևորգյանին: Մեղադրանքի համաձայն՝ Մանուկյանը ձեռքով մեկ անգամ հարվածել է Քաջիկ Գեւորգյանի աջ քունքային հատվածին, որից հետո քաշելով իջեցրել ավտոմեքենայից և 4 անգամ ոտքով հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին: Արսեն Մանուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր