00:00:00

Նախարարությունը 1 մլրդ 14 մլն դրամ է հատկացրել ՀԿ-ներին՝ սոցիալական ծառայություններ մատուցելու համար

22:38, 01 հունվար 2022 Հասարակություն

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2021 թվականի ընթացքում շուրջ 1 մլրդ 14 միլիոն դրամ է հատկացրել հասարակական կազմակերպություններին՝ պատվիրակման միջոցով քաղաքացիներին սոցիալական ծառայություններ մատուցելու նպատակով: Հատկացված գումարի շրջանակներում տասնյակ ՀԿ-ների միջոցով ծառայություններ են տրամադրվել շուրջ 15 հազար քաղաքացու, այդ թվում՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների, տարեցների, հաշմադնամություն ունեցող անձանց, անօթևանների և այլ խոցելի խմբերի: Ծառայությունները տրամադրվել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր