00:00:00

3500 դոլար է տվել, որ քրգործով իր նկատմամբ պատիժը պայմանական չկիրառեն, բայց միջնորդը յուրացրել է փողերը

01:54, 01 հունվար 2022 Իրավական

Վայոց  Ձորի մարզի տարածքային բաժիններից մեկում օպերատիվ տվյալներն իրացնելիս, տարածքային ոստիկանության բաժին են հրավիրել Վայոց Ձորի մարզի բնակիչ, 49-ամյա Ա. Հ.-ին, ով հայտնել է, որ նույն մարզի բնակիչ, 45-ամյա Ն. Վ.-ն տեղեկանալով, որ իր վերաբերյալ Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց  Ձորի մարզային քննչական վարչությունում քրեական գործ է քննվում, իր համար նպաստավոր պայմաններ ստեղծելու, հետագայում դատաքննության ընթացքում իր պատիժը պայմանականորեն չկիրառելու համար իրենից պահանջել է 6 հազար ԱՄՆ դոլար, որից 2 հազար դոլարը՝ դատախազին, 2 հազար դոլարը՝ դատավորին, 2 հազար դոլարը՝ քննչականին տալու համար է: Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ա. Հ.-ն հայտնել է, որ այս տարվա ապրիլին՝ 2 հազար  դոլար, մայիսին՝ 1000 դոլար, իսկ օգոստոսին՝ 500 դոլար փոխանցել է  Ն. Վ.-ին: Դրանից հետո համոզվել է, որ Ն. Վ.-ն իր կողմից տրված  3500 ԱՄՆ դոլարը ոչ դատախազին, ոչ դատավորին, ոչ էլ քննչականին է  հասել, այլ խարդախությամբ հափշտակել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տարածքային բաժնում նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր