00:00:00

Երևանում թալանել են «ՎիվաՍել»-ի գրասենյակը

21:06, 31 դեկտեմբեր 2021 Իրավական

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին,  գողության դեպք  է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:40-ի սահմաններում անհայտ անձը Արցախի պողոտայի 1/121 հասցեում գտնվող «ՎիվաՍել»-ի գրասենյակի  դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է, կոտրել ապակիներն ու գրասենյակի ցուցափեղկերի ապակիները և այնտեղից գողացել  մոտ 17 հատ բջջային հեռախոսների նմանվող պլաստմասե օրինակներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Դեպք վայր է ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:

Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նութեր են նախապատրաստվում: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր