00:00:00

Նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանը հունվարի 6-ին ազատ կարձակվի․ դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու միջնորդությունը

00:51, 31 դեկտեմբեր 2021 Իրավական

Դատարանը մերժել է դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած նախկին ռազմագերի Ռոբերտ Նալբանդյանի կալանաքը երկարաձգելու՝ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան օրը, նախկին ռազմագերին ազատ կարձակվի։ Այս կարևոր որոշումը կայացրեց դատավոր Շիրոյանը»,- նշել է Մելիքյանը։ Ռոբերտ Նալբանդյանը կալանավորվել էր մեկ ամսով, որի ժամկետը հենց հունվարի 6-ին է լրանալու։ Նա գերեվարվել էր նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան առաջնագծում ադրբեջանական զորքերի հարձակման եւ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու ժամանակ։ Նախկին ռազմագերուն մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելн, որն առաջացրել է ծանր հետևանքներ): Նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ, քանի որ ադրբեջանական գերության օրերին մարմնական վնասվածքներ է ստացել՝ ադրբեջանցիները ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով կողոսկրերի կոտրվածքներ է ստացել։ Այս պահին նոյեմբերի 16-ին գերեվարված, ապա Հայաստան վերադարձված նախկին ռազմագերիներից 5-ը կալանավորված է, 1-ը երեկ է ձերբակալվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր