00:00:00

Ադրբեջանի գլխավոր շտաբի պետն այցելել է Հայաստանի հետ սահման

16:40, 30 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիեւն այցելել է Քարվաճառում \Քելբաջարում\ տեղակայված զորամասեր։ Այս մասին haqqin.az-ին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ «Բանակի գլխավոր շտաբի պետը ծանոթացել է շտաբի անձնակազմի եւ զինծառայողների համար ստեղծված պայմաններին, ուսումնասիրել շահագործման հանձնված ճաշարանը։ Կ.Վելիեւը հետաքրքրվել է Հայաստանի սահմանին մինչեւ 3400 մետր բարձրության վրա ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով եւ հրամանատարական դիտակետից հետեւել է հակառակորդի գործողություններին՝ լրացուցիչ հանձնարարականներ տվել մարտական ​​գործողությունների կազմակերպման եւ մարտական հերթապահության իրականացման վերաբերյալ»,- ասել է աղբյուրը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր