00:00:00

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում. Թագուհի Թովմասյան

15:54, 30 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Շուռնուխցին այսօր պատուհանից հետևում է, թե ինչպես է թշնամին հաստատվել իր հողում, ճանապարհի այն կողմը, որտեղ իր տունն էր, այլևս թշնամու տարածքն է․ թե որ քարտեզով և ինչու, մինչև այսօր անհասկանալի է, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Սյունեցիները, սակայն, հավատացրել են՝ չեն պատրաստվում լքել իրենց հողը, շարունակելու են բնականոն կյանքը: «Իսկ գյուղում նոր տներ են կառուցվում, այն բնակիչները, որոնց զրկեցին իրենց տներից, նոր տանիք կունենան։ Պետք է շենացնենք մեր երկիրը, մնանք այստեղ, հողին կպած, կրթվենք և պայքարենք հանուն մեր հետագա սերունդների։ Միայն այսպես կկարողանանք հաղթել թշնամուն։ Հ․Գ․ Սյունիքում Ադրբեջանի կողմից մարդու հիմնարար իրավունքների խախտումների հարցով գրությունների հերթական խմբաքանակը ուղարկվել է միջազգային կառույցներ», - նշել է Թովմասյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր