00:00:00

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք. մահացել է 11 քաղաքացի

11:27, 30 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Հայաստանում դեկտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 89 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 344826 դեպքի: Այս մասին  հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2560870 վերջին մեկ օրում` 7216 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4005 պացիենտ: Մեկ օրում նվազել է 118-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 331348 անձ` վերջին մեկ օրում 196 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7  քաղաքացի, մահացածների թիվը 7968 է: Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1505 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր